Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հավատացյալները հերթով համբուրում են մասունքը, իսկ կանխարգելիչ միջոցները ծիծաղ են հարուցում

23:45, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
Հավատացյալները հերթով համբուրում են մասունքը, իսկ կանխարգելիչ միջոցները ծիծաղ են հարուցում

Սանկտ Պետերբուրգի Կազանի Աստվածամոր տաճարում հավատացյալներն շտապել են իրենց երկրպագությունը բերել Հովհաննես Մկրտչի՝ Երուսաղեմից բերված մասունքին: Կորոնավիրուսի վտանգը իբրև թե կանխելու համար եկեղեցու սպասավորուհիներից մեկն առանց ձեռնոցների մաքրում է մասունքը ծածկող ապակին ամեն մի համբուրողից հետո: Օգտատերերի ծիծաղն է հարուցել հատկապես այն հանգամանքը, որ սպասավորուհին մաքրում է միևնույն լաթով ու միևնույն անձեռոցիկով: Եկեղեցու հոգևոր հովիվն էլ հայտարարել է, թե տաճարի ներսում վիրուսը վերանում է, իսկ կորոնավիրուսը եվրոպացիներն են հնարել եկեղեցու հանդեպ մարդկանց հավատամքը սասանելու համար:

Հավելենք, որ Պետերբուրգում պաշտոնապես հաղորդվում է 2 վարակակրի մասին:

Հավատացյալները հերթով համբուրում են մասունքը, իսկ կանխարգելիչ միջոցները ծիծաղ են հարուցում
13100 | 0
Facebook