Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Brent տեսակի նավթի համաշխարհային գինը հասել է 52 դոլարի

12:05, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
#Brent տեսակի նավթի համաշխարհային գինը հասել է 52 դոլարի

Մարտի 4-ի սակարկությունները սկսվել են նավթի համաշխարհային գների աճով, տեղեկացնում է РБК-ն։ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսի ֆյուչերսներն աճել են 5%-ով և կազմել մեկ բարելի դիմաց 47,17 դոլար: WTI տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսներն աճել են 5,38%-ով և կազմել 47,17 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Նախորդ շաբաթվա անկումից հետո նավթի գնանշումներն աճում են։ Այսպիսով, փետրվարի 28-ին սակարկությունների ընթացքում Brent-ի գինն առաջին անգամ ավելի քան 2,5 տարվա ընթացքում ընկել էր 49 դոլարից ցածր: Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել էր 48,95 դոլարի, իսկ WTI–ն՝ 43,86 դոլար:
     «Այնպիսի զգացողություն կա, որ մենք տեսնում ենք համաշխարհային կենտրոնական բանկերի համակարգված գործողությունները, որոնք փորձում են փոխհատուցել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական աճի դանդաղեցումը: Նաև աճում է այն հասկացողությունը, որ ՕՊԵԿ-ն ու Ռուսաստանը պատրաստվում են ինչ-որ բան փոխել»,- նշել է Չիկագոյի Price Futures Group-ի վերլուծաբան Ֆիլ Ֆլինը (Phil Flynn), գրում է Reuters-ը։
     ՕՊԵԿ+ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա Վիեննայում մարտի 5-6-ը: ՕՊԵԿ+ տեխնիկական հանձնաժողովն առաջարկել է հաշվի առնել նավթի արդյունահանման կրճատումը՝ օրական 600 հազար բարելով, սակայն, Ռուսաստանը չի աջակցում այդ նախաձեռնությանը և ժամանակ է խնդրել առաջարկությունները գնահատելու համար:

5161 | 0
Facebook