Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչներն ահազանգում են. «Ուշադիր նայեʹք, միգուցե վերջին անգամ եք զմայլվում Ձորագետի կիրճով, քանի որ մի քանի անհայրանիք մնացած մարդիկ փորձում են 17 կմ գետը ցամաքացնել և անցկացնել խողովակների մեջ։ Կուրթան գյուղի հատվածում սարքելով երկու ՀԷԿ։
Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու անդամներ և համայնքապետ, սպասում ենք ձեր խոսքին։ Թույլ չտաք՝ դրանք մոտենան մեր հողին ու ջրին»: