Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Տոնոյանի հրամանով անակնկալ ստուգայցեր են կատարվել ՊՆ տարբեր զորամասեր

11:10, ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ.
Դավիթ Տոնոյանի հրամանով անակնկալ ստուգայցեր են կատարվել ՊՆ տարբեր զորամասեր

Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անակնկալ այցերով եղել է ԶՈւ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։ Ըստ ՊՆ տարածած տեղեկատվության՝

բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։

Նման ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։

8564 | 0
Facebook