Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս պահանջից երբեք նահանջ չի լինի». Ալեքսանդր Քանանյան

15:40, երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ.
«Այս պահանջից երբեք նահանջ չի լինի». Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ։ Կրկին ներողութիւն եմ խնդրում, որ այս աւրերին ուշ-ուշ եմ գրում։ Բանակցութիւնները դժուար են ընթանում, բայց յոյս կայ, որ այսաւր կամ վաղն իրավիճակը վերջնականապէս կը յստականայ։ Անկախ բանակցութիւնների ելքից՝ իմ ձեւակերպած, Քարվաճառի բնակչութեան պաշտպանած եւ Հայաստանի ազգային անվտանգութեան հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մէջ են եւ չեն փոխուելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցուելու, իսկ կառուցման փուլում գտնուողներն ապամոնտաժուելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019թ․ դեկտեմբերի 1֊ի դրութեամբ գործող ՓՀԷԿ֊երը ենթարկուելու են խստագոյն վերահսկողութեան եւ առկայ արէնսդրական պահանջների։

Երախտագէտ եմ բոլոր հարազատ ընկերներիս, աջակիցներիս, իմ առողջութեամբ անկեղծաւրէն մտահոգ հայրենակիցներիս։ Միաժամանակ՝ տարակուսանք եւ զարմանք եմ ապրում, երբ ինձ ուղղուած հացադուլից դուրս գալու կոչերը հնչում են Արցախի Կառավարութեան, աւերիչ ՓՀԷԿ֊աշինութեան ակունքում կանգնած անձանց կամ Երեւանում համապետական նշանակութեան պաշտաւն ստացած ընկերներից։

Պաշտաւնական Երեւանը պէտք է, ի վերջոյ, լրջանայ եւ գիտակցի, որ «երկու հայկական պետութիւնների» անհեթեթ թատրոնի բեմադրումը ոչ միայն ոտնահարում է ՀՀ պետականաստեղծ ակտերի գերակայ սահմանադրականութիւնը, այլեւ անպատասխանատու եւ անբարոյ «ցինիզմ» է՝ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների նկատմամբ եւ՝ խորապէս պետականավնաս վարքագիծ։

Իսկ Արցախի կառավարութեանը յորդորում եմ ոչ թե ինձ հացադուլից դուրս գալու կոչեր ուղղել, որի բարոյական իրաւունքը նա չունի, այլ գիտակցել, որ Հայոց պետութեան կայուն զարգացման եւ անվտանգութեան հրամայականներն անսահմանաւրէն վեր են քրէական ոլիգարխիայի մասնաւոր հակապետական շահերը սպասարկելու «առաջնահերթութիւնց»»։

4173 | 0
Facebook