Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.

Թերթերի տեսություն

ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանի որդուն օդանավակայանից տարել են. նրան մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

10:40, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանի որդուն օդանավակայանից տարել են. նրան մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

«Մեզ տեղեկացրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Հենց օդանավակայանում՝ Երևան ժամանելուն պես, նրան են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները և տարել իրենց հետ։ Մեր տեղեկություններով` նրան մեղադրանք է առաջադրվել և ստորագրությամբ ազատ արձակվել։

Մեր աղբյուրը նշում է, որ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ, սակայն գործը նոր չի հարուցվել և առնչություն չունի նրա հոր գործի հետ։ Իսկ գործը գաղտնի են պահել, որ Գուրգեն Խաչատրյանը վերադառնա Հայաստան։ Մենք կապվեցինք Գուրգեն Խաչատրյանի հետ։ Նա բոլորովին չզարմացավ մեր հարցից, սակայն հերքեց՝ ասելով, թե իր նկատմամբ հարուցված ոչ մի գործ չկա։ ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին․ «Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ոչինչ չենք հրապարակում»,-գրում է թերթը:
     Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
9973 | 0
Facebook