Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում դեռ խնդիրներ կան․ #HumanRightsWatch

15:35, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում դեռ խնդիրներ կան․ #HumanRightsWatch

Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքներին վերաբերող զեկույցը, որտեղ ներառվել է նաև Հայաստանի մասին եզրակացությունը։

Ըստ Human Rights Watch-ի՝ 2018-ի դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են մրցակցային մթնոլորտում: Ձևավորված կառավարությունը ձեռնամուխ եղավ հավակնոտ ծրագրի իրագործմանը` այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական և արդարադատության ոլորտներում բարեփոխումներին:
     Սակայն ըստ Human Rights Watch-ի՝ դեռևս ամեն ինչ հարթ չէ մարդու իրավունքների ոլորտում։ «ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցույցերը կասեցնելու ընթացքում անհամաչափ ուժ կիրառելու հարուստ պատմության ունի»,- նշվում է զեկույցում՝ հիշեցմամբ, որ 2008-ի մարտի 1-ին կատարված ցուցարարի սպանության համար 2019-ի հունիսին ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյայի մեղադրանք էր առաջադրվել:
     Ընդդեմ ոստիկանության կողմից ավելորդ ուժի կիրառման երկու դրվագների հետաքննության դեպքում, որոնք վերաբերվում էին հիմնականում խաղաղ ցուցարարներին և լրագրողներին՝ 2016 և 2015 թվականներին մնացին կասեցված: «Դրա հետ մեկտեղ, 2016 և 2015 թվականներին խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերի քննությունները շարունակում են կասեցված մնալ»,- նշում են իրավապաշտպանները:

Ընտանեկան բռնության դեպքերը նույնպես ներկայացված են զեկույցում։ «Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում հայաստանցի իրավապահներն ընտանեկան բռնության հետքերով հարուցված 331 քրեական գործ էին հետաքննում, որոնցից 176-ը նոր էին»։
     Human Rights Watch-ն անդրադառնում է նաև սեռական փոքրամասնությունների և նրանց իրավունքները պաշտպանող ակտիվիստների դեմ բռնություններին: «Իշխանությունները պնդում են, որ չեն կարողանում բացահայտել բռնության հեղինակների ինքնությունը»,- նշում են իրավապաշտպանները:

5523 | 0
Facebook