Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աբխազիայի վարչապետը նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

17:00, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Աբխազիայի վարչապետը նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Վալերի Բգանբան՝ պետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հրաժարականից հետո:
     Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է նախագահի խոսնակ Վալերի Կվարչիան:

Ավելի վաղ Աբխազիայի խորհրդարանի նիստում հաստատվել է Խաջիմբայի հրաժարականը. 35 պատգամավորից ներկա է գտնվել 34-ը: Նախագահի հրաժարականի օգտին քվեարկել է 32 պատգամավոր, դեմ` երկուսը: Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահահական ընտրությունները նշանակել է մարտի 22-ին:

7539 | 0
Facebook