Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում կասկածում են, որ Ռուսաստանը փորձում է կանխել Բայդենի հաղթանակը

16:40, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ում կասկածում են, որ Ռուսաստանը փորձում է կանխել Բայդենի հաղթանակը

ԱՄՆ հետախուզական գործակալությունները ներկայում ուսումնասիրում են՝ արդյոք Ռուսաստանը մտադրություն ունի միջամտել նախագահական ընտրարշավին և խոչընդոտել դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի նախընտրական արշավը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու զրուցակիցների, ովքեր ծանոթ են իրավիճակին:

Համաձայն առաջին վարկածի՝ հավանականություն կա, որ Ռուսաստանը կփորձի թուլացնել Բայդենի դիրքերը՝ առաջ քաշելով Ուկրաինայում որոշ ժամանակ առաջ աշխատած նախկին փոխնախագահի որդու դեմ հետաքննությունը խափանելու փորձերի պատմությունը: Ըստ Bloomberg-ի՝ Բայդենի վրա ճնշումը կարելի է համեմատել նախորդ ընտրություններից առաջ Հիլարի Քլինթոնին զրպարտելու փորձերի հետ: ԱՄՆ-ում վախենում են, որ ռուսական կողմը կօգտագործի սոցիալական ցանցերը՝ ապատեղեկատվություն տարածելու համար։ Այս փաստը հաստատել է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնատար Ջոն Դեմերսը: Սակայն, Դեմերսը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք սա նպատակաուղղված արշավ է Բայդենի դեմ:
     Ինչպես նշում է Bloomberg-ը, եթե Ռուսաստանում ինչ-որ մեկը ցանկանա միջամտել ընտրություններին, ապա այդ մարդկանց համար խնդիրն ավելի հեշտ կլինի լուծել, քան 2016-ին էր: Եթե չորս տարի առաջ անհրաժեշտ էր Քլինթոնի դեմ փաստաթղթերը կորզելու համար դիմել հաքերների օգնությանը, ապա այժմ այդ նյութերը կարող են օգտագործվել Բայդենի դեմ, քանի որ դրանք գտնվում են հանրային տիրույթում:

8486 | 0
Facebook