Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայք Պոմպեոն մի քանի ամիս համոզել է Թրամփին՝ ոչնչացնել Սուլեյմանիին․ #WashingtonPost

14:20, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Մայք Պոմպեոն մի քանի ամիս համոզել է Թրամփին՝ ոչնչացնել Սուլեյմանիին․ #WashingtonPost

ԱՄՆ վարչակազմն իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հիմնական աջակիցն է եղել, գրում է Washington Post-ը: Ըստ պարբերականի՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի քանի ամիս համոզել է նախագահ Դոնալդ Թրամփին ոչնչացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին։

Հրապարակման համաձայն, Թրամփը և Պենտագոնը երկար ժամանակ համաձայն չեն եղել իրականացնել այս գործողությունը: Ավելին, զինված ուժերը դեմ են եղել Իրանի վրա ճնշում գործադրելուն, քանի որ դա կպահանջեր մեծ ուժերի տեղափոխում Մերձավոր Արևելք, մինչդեռ Պենտագոնն ակնկալում էր, որ նրանք կկենտրոնանան Արևելյան Ասիայում դիրքերի ամրապնդման վրա:

Իրավիճակը փոխվեց դեկտեմբերի 27-ից հետո, երբ Իրաքի Քիրքուքի շրջանում ռազմական բազայի հրետակոծման հետևանքով սպանվեց ամերիկացի զինվորականը։ Երկու օր անց Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և աշխատակազմի միացյալ շտաբի պետ Մարկ Միլին մեկնել են Ֆլորիդայում գտնվող Թրամփի ակումբ և նրան առաջարկել տարբեր միջոցներ՝ պատասխան հարված հասցնելու համար: Նախագահը, ի վերջո, համաձայնել է Սուլեյմանիի սպանությանը: Ըստ WP-ի՝ այս որոշման վրա ազդել է այն փաստը, որ տվյալ դեպքում Պոմպեոն և Էսպերը միասին են հանդես եկել՝ պաշտպանելու իրենց կարծիքը:

Սպիտակ տան աղբյուրը նշում է, որ Պենտագոնի նախկին ղեկավար Ջիմ Մեթիսը երբեք չէր համաձայնի Սուլեյմանիի սպանությանը՝ համարելով այդպիսի գործողությունը ծայրաստիճան ռիսկային:

9404 | 0
Facebook