Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուլեյմանիի դուստրը «սև օրեր» է կանխատեսել ԱՄՆ-ի և Իսրայելի համար

11:55, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Սուլեյմանիի դուստրը «սև օրեր» է կանխատեսել ԱՄՆ-ի և Իսրայելի համար

Թեհրանում հոր թաղման արարողության ժամանակ, իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանի դուստրը՝ Զեյնաբը հայտարարել է, որ Վաշինգթոնն իզուր հույսեր ունի դրական արդյունքի հասնել Բաղդադի միջազգային օդանավակայանում տեղի ունեցածից հետո, հայտնում է Reuters-ը:

«Խենթ Թրամփ, մի՛ մտածիր, որ ամեն ինչ կավարտվի հայրիկիս մահով»,- հայտարարել է Զեյնաբը: Նա հավելել է, որ «սև օրեր» են սպասում ԱՄՆ-ի և նրանց դաշնակից Իսրայելի համար:

17374 | 0
Facebook