Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կստեղծենք կենդանի պատնեշ». լարված իրավիճակ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտ

12:25, շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ.
«Կստեղծենք կենդանի պատնեշ». լարված իրավիճակ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ապօրինի է համարում մանկապարտեզի և կրթահամալիրի միջև այժմ ընթացող ցանկապատի շինարարությունը: Նրա խոսքով՝ նորից ուզում են վերսկսել 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը։

«Մենք նորից կստեղծենք կենդանի պատնեշ, կպաշտպանենք մեր իրավունքները։ Հրավիրում եմ յուրաքանչյուրին, ով «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի, «Բնակավայրը առանց ճաղերի» նախաձեռնության մասնակիցն է, շահառուն, բարեկամը»,- հայտարարել է նա:

Բլեյանը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ իրենք չեն խոչընդոտելու տարվող աշխատանքներին. «Մենք ուղղակի ապահովում ենք ազատ տեղաշարժի մեր իրավունքը»,-հայտարարել է կրթահամալիրի տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

9884 | 0
Facebook