Չինական Huawei Technologies ընկերությունը հաջորդ տարի ծրագրում է սկսել ավելի շատ սարքերի վրա տեղադրել սեփական արտադրության Harmony OS օպերացիոն համակարգը: Նման համակարգով գաջեթները կվաճառվեն ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտասահմանում, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին:
Huawei-ը պատրաստվում է օպերացիոն համակարգը տեղադրել Harmony OS-ը խելացի ժամացույցներում, բարձրախոսներում, վիրտուալ իրականության սարքերում և առաջատար տեխնոլոգիական այլ արտադրանքներում: Չինական օպերացիոն համակարգով աշխատող առաջին սարքը կլինի Honor Vision խելացի հեռուստացույցը։
Միևնույն ժամանակ, ընկերությունը մտադիր չէ Harmony OS-ը տեղադրել իր հանրահայտ արտադրանքների վրա՝ սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների: Այս սարքերը կաշխատեն Android-ով:
Մինչդեռ, ապագայում Huawei-ը պլանավորում է աստիճանաբար անցնել Harmony OS օպերացիոն համակարգին՝ որպես այլընտրանք Android-ին, որը պատկանում է ամերիկյան Google ընկերությանը: