Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիական Ալպերում հայտնաբերվել է «ռուսական լրտեսների հենակետը»

20:20, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Ֆրանսիական Ալպերում հայտնաբերվել է «ռուսական լրտեսների հենակետը»

15 ռուս լրտես օգտագործել են Ֆրանսիական Ալպերը՝ որպես «Եվրոպա գործողությունների համար հենակետ»: Արևմտյան հետախուզական գործակալությունները պարզել են, որ ՌԴ հետախուզության աշխատակիցները հենակետն օգտագործել են ամբողջ Եվրոպայում գործողությունների իրականացման համար, գրում է Deutsche Welle կայքը՝ վկայակոչելով Le Monde պարբերականին:
     Լրտեսներն էլիտար ստորաբաժանումների աշխատակիցներ են եղել, որոնք պատասխանատու են եղել պատվիրված սպանությունների և դիվերսիոն գործողությունների համար:
     Հրապարակման համաձայն՝ այդ լրտեսներից մեկը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է եղել նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա կատարված մահափորձում 2018-ի մարտին: Արևմտյան հետախուզական գործակալություններն այս խմբի հետքերը նկատել են Սկրիպալների վրա կատարված մահափորձի հետաքննության ընթացքում: 2014-ից մինչև 2018թ. ընկած ժամանակահատվածում, ռուս լրտեսները բազմիցս մնացել են Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող փոքր քաղաքներում, ներառյալ՝ Շամոնի Մոն Բլանում և Էվիանում: Լրատվամիջոցներն այլ մանրամասներ են հաղորդում այն մասին, որ ռուսական հետախուզությունը գործել է Բուլղարիայում, Մոլդովայում, Չեռնոգորիայի տարածքում: Ալպյան հենակետում խուզարկության ընթացքում արևմտյան հատուկ ծառայություններին այդպես էլ չի հաջողվել զենք առգրավել կամ այլ ապացույցներ ձեռք բերել:

11399 | 0
Facebook