Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան կփորձարկի Ռուսաստանից ձեռք բերված С-400-ների ռադիոլակացիոն կայանները

15:40, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան կփորձարկի Ռուսաստանից ձեռք բերված С-400-ների ռադիոլակացիոն կայանները

Թուրքիան սկսում է փորձարկել Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադիոլակացիոն կայանները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: Այս տեղեկությունը հաստատել է նաև Milliyet պարբերականի զրուցակիցը: Հրապարակման համաձայն` նոյեմբերի 25-ին և 26-ին Անկարայում կանցկացվեն F-16 կործանիչների և այլ ինքնաթիռների թեստային թռիչքները։ Դրանք կթռչեն ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ռադիոլոկացիոն կայանների փորձարկումների ժամանակ: Թեստավորումն իրականացվում է հակաօդային պաշտպանության համակարգերի և օդանավերի միջև կապն ստուգելու համար, նշում է լրատվամիջոցը:

5235 | 0
Facebook