Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հատուկ չհասկացողների համար». Արման Բաբաջանյան

00:05, կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ.
«Հատուկ չհասկացողների համար». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ չհասկացողների համար.

Դեռ ամիսներ առաջ ֆեյսբուքյան իմ էջում գրառում էի արել Ստամբուլյան կոնվենցիայի մասին և ընդգծել, որ դեմ եմ այդ կոնվենցիայի ընդունմանը։
     «Ինքս դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ առաջնորդվելով ոչ թե սպեկուլյատիվ քննարկումներում հնչող կեղծ թեզերով, այլ կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին Հայ առաքելական եկեղեցու ներկայացրած փաստարկներով, որոնք, ի դեպ, գրեթե չեն էլ քննարկվում կոնվենցիայի շուրջ ծավալվող բանավեճերում:

Դեմ լինելով Ստամբուլյան կոնվենցիային՝ ես` որպես ԱԺ պատգամավոր, ամեն ինչ անելու եմ ընտանեկան բռնության կանխարգելման, կանանց իրավունքների պաշտպանության ազգային օրենսդրությունը կատարելագործելու, այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար»,- գրել էի ես և հավելել. «Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից: Նոր Հայաստանի նոր իշխանությունը կարող է և պետք է հրաժարվի դրա վավերացումից՝ հղում կատարելով մի կողմից՝ հասարակության մեջ առկա մտահոգություններին, մյուս կողմից՝ նախկին իշխանության ոչ լեգիտիմությանը: Մենք պարտավոր ենք մեր բոլոր քայլերում առաջնորդվել հասարակական համերաշխության ապահովման հրամայականով»:

Երեկ էլ «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատել եմ, որ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ինձ համար ուղենշային է մնում Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը»:

| | |
5410 | 0
Facebook
COMMENT.am