Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան սիրիացի ռազմագերիներին հանձնել է Ռուսաստանին

12:10, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան սիրիացի ռազմագերիներին հանձնել է Ռուսաստանին

Թուրքիան Ռուսաստանին է հանձնել 18 սիրիացի ռազմագերիների: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է lenta-ն:

Գրառման մեջ նշվում է, որ «ռեժիմի [խմբ.՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի] 18 ռազմագերի, ովքեր ձերբակալվել էին հոկտեմբերի 29-ին, հանձնվել են Ռուսաստանի իշխանություններին՝ նրանց հետ համագործակցության արդյունքում»: Հայտնի է, որ զինվորականները գերեվարվել էին Ռաս ալ-Այն քաղաքի մոտակայքում:
     Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է 18 գերեվարված սիրիացի զինվորականների հանձնման պայմանները:

6784 | 1
Facebook