Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կենդանիների տեսողությունն՝ ընդդեմ մարդու տեսողության

00:10, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
Կենդանիների տեսողությունն՝ ընդդեմ մարդու տեսողության

Շատերը չեն էլ կռահում, որ կենդանիները շրջապատող աշխարհը տեսնում են ոչ այն երանգներով, ինչ որ մարդը: Սակայն գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են կատարել ու պարզել, թե ինչպիսին են տեսնում աշխարհը կենդանիները:

Օրինակ, պարզվել է, որ ճպուռների ուղեղն այնքան արագ է աշխատում, որ նրանք կարողանում են շարժումը տեսնել դանդաղեցված կերպով: Օձերը որսում են տաք օբյեկտներից եկող ինֆրակարմիր ազդանշաններն, ինչի շնորհիվ գտնում են որսը: Զեբրերի ու ձիերի աչքերը տեղակայված են գլխի կողքերին, ինչը հնարավորություն է տալիս ունենալու ընդլայնված տեսողություն և խուսափելու վտանգից:

Թռչունները ևս ունեն բազմաթիվ զարմանահրաշ հատկություններ: Օրինակ, պինգվինները կարող են տարբերել միայն աղի ու թթու համերը: Հավայներում ապրող պալիլները սնվում են մամանե բույսի սերմերով, որոնք այնքան թունավոր են, որ կարող են սպանել ցանկացած այլ փոքր կենդանու:

Աղավնիները մյուս կենդանիներից ամենալավն են տարբերակում գույները: Նրանց հաճախ են ներգրավում որոնողափրկարարական աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ՝ գրեթե բոլոր թռչուններն ունեն հիանալի տեսողություն: Նրանք տեսնում են 4 գույներ՝ ուլտրամանուշակագույն, կապույտ, կանաչ ու կարմիր: Այնինչ մարդը կարող է տարբերել միայն 3 գույն՝ կապույտ, կանաչ, կարմիր:

Դեռ 2007 թվականին գիտնականները սպեկտրոֆոտոմերի օգնությամբ վերծանել են հյուսիսամերիկյան երգեցիկ թռչունների 166 տեսակ: Պարզվել է, որ այն դեպքում, երբ մարդկանց թվում է, թե էգ ու արու թռչուններն ունեն նույն երանգավորումը, թռչունները տարբեր սեռերին տեսնում են տարբեր գույներով:

10931 | 0
Facebook