Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ի աշխատակիցները բողոքում են ընկերության քաղաքականությունից

18:50, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Facebook-ի աշխատակիցները բողոքում են ընկերության քաղաքականությունից

Facebook սոցցանցի հարյուրավոր աշխատակիցներ նամակ են հղել ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին՝ դատապարտելով այն որոշումը, որը թույլ է տալիս քաղաքական գործիչներին ցանկացած հայտարարություն տեղադրել կայքում, նույնիսկ կեղծ: Նամակի տեքստը հոկտեմբերի 28-ին հրապարակել է The New York Times-ը:
     «Facebook-ը մի հարթակ է, որտեղ մենք կարող ենք քննարկել և տարբեր կարծիքներ փոխանակել, արտահայտել մեր տեսակետները: Ահա, թե ինչն է մեր խոսքը և տեխնոլոգիաները նշանակալի դարձնում աշխարհի մարդկանց համար»,- ասվում է նամակում:
     Ըստ աշխատակիցների` նորամուծությունը չի պաշտպանում ձայները և թույլ է տալիս քաղաքական գործիչներին օգտագործել հարթակը՝ կենտրոնանալով այն մարդկանց վրա, ովքեր կարծում են, որ քաղաքական գործիչների կողմից հրապարակված նյութերը հուսալի են:

6535 | 0
Facebook