Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բնապահպանական աղետ Արցախում». Վլադիմիր Դոլուխանյան

14:35, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
«Բնապահպանական աղետ Արցախում». Վլադիմիր Դոլուխանյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վլադիմիր Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բնապահպանական աղետ Արցախում: Սա Խաչենագետի ջրամբարն է: Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով:
     Հ. Գ. Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Սարսանգի ջրամբարի Դրմբոնի հանքի ափամերձ գոտում, որի մասին բոլորն աշխատել են լռել և աչք փակել»:

7485 | 0
Facebook