Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում Պուտինը կհանդիպի Փաշինյանի և Ռոհանիի հետ

18:40, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Երևանում Պուտինը կհանդիպի Փաշինյանի և Ռոհանիի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում, առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Գագաթնաժողովին հրավիրված է նաև Մոլդովայի նախագահը՝ որպես Եվրասիական տնտեսական խորհրդի դիտորդ:
     Գերագույն խորհրդի անդամները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության արդի խնդիրները, ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման ոլորտները, կներկայացնեն առաջարկություններ` բարելավելու միասնական Եվրասիական շուկայի գործունեությունը:

6172 | 1
Facebook