Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BitMEX բորսայում տեղի է ունեցել 710 միլիոն դոլար լուծարում

18:35, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ.
BitMEX բորսայում տեղի է ունեցել 710 միլիոն դոլար լուծարում

Այսօր BitMEX բորսայում տեղի է ունեցել 710 միլիոն ԱՄՆ դոլարի լիկվիդացիա։ Bitcoin պայմանագրերով մեկ ժամվա առևտրի ծավալը կազմել է մոտ 1,5 միլիարդ դոլար, այս ցուցանիշը ամենամեծն է տարեսկզբից ի վեր: Միևնույն ժամանակ, սեպտեմբերին կայքում կատարված գործարքների միջին օրական քանակը եղել 1,35 միլիարդ դոլարի, ինչը 37%-ով քիչ է հունիս ամսվա ցուցանիշից, հայտարարել է The Block-ի վերլուծաբան Լարի Չերմակը:
     Այս ամենը տեղի է ունեցել առաջին կրիպտոարժույթի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին: Այժմ կրիպտոարժույթը կազմում է 8351 դոլար, որի անկումը վերջին 24 ժամվա ընթացքում կազմել է 14.4%: Միևնույն ժամանակ, թվային փողի շուկայական կապիտալիզացիան նվազել է մինչև 217,8 միլիարդ դոլարով, այդ ցուցանիշը նվազել է օրական 38 միլիարդ դոլարով:

3856 | 0
Facebook