Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարոն վարչապետը չի կարող մարդ ուղարկել, դա իր մեթոդը չէ». Ավինյանի արձագանքը՝ Վանեցյանին

12:00, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
«Պարոն վարչապետը չի կարող մարդ ուղարկել, դա իր մեթոդը չէ». Ավինյանի արձագանքը՝ Վանեցյանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությանը, նշել է, որ պետական պաշտոնյան չպետք է նման ձևով հեռանա. «Նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել»:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը մարդիկ է ուղարկում իր մոտ՝ խնդրելով որոշ ժամանակ լռել, Ավինյանն ասել է. «Պարոն վարչապետը չի կարող մարդ ուղարկել որևէ մեկի մոտ, որ լռեցնի, դա իր գործելաոճը չէ»:

9654 | 0
Facebook