Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան». Նիկոլ Փաշինյան

14:10, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
«Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան». Նիկոլ Փաշինյան

«Ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե: Հարյուր հազարավոր այն քաղաքացիները, որոնք դուրս եկան հայրենիքում ու սփյուռքում պայքարի, նույնքան վճռականությամբ «այո» ասեցին անկախությանը: Հայ ժողովուրդը 27, 28 տարվա ընթացքում ոչ միայն չի կորցրել ինքնիշխանություն և ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլ դարձել է ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա»,- Գյումրիում, իր շնորհավորական ուղերձում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մեր ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկն է: Մենք հավաքվել ենք այստեղ ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան, և հայ ժողովուրդը որպես մեծ հավաքականություն ունի բավարար կամք, բավարար իմաստնություն, բավարար գիտելիք, բավարար վճռականություն՝ իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությանը»,-ասաց վարչապետը

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի երրորդ Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը: Անկախության հիմնական միջոցառումներն անցկացվում են Գյումրի քաղաքում:

3157 | 0
Facebook