Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը». Ստյոպա Սաֆարյան

00:55, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
«Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչի՞ մասին կլինի Հրայր Թովմասյանի վաղվա որոշումը․ Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու, բայցև Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասի՞ն:

Քանի շաբաթ է մտորում եմ Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա ՍԴ-ում քննվող գործի մասին։ Ընկերներս կհիշեն, որ քանիցս տեղադրել եմ նրանց բողոքարկած երկու հոդվածները՝ ՀՀ քրդատօրի 35 և 135 հոդվածի 2-րդ մասն ամբողջությամբ ու վերլուծել․.․: Հասկանալի բառերով ասած՝ դրանցից մեկը վերաբերում է քրեական գործի հարուցման որոշումը վերացնելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերին։

Քանի որ դիմումատուի դիմումները գաղտնի են պահվում, իսկ Հրայր&Co-ն էլ գաղտնիքներով կիսվում է միայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանի, լավագույն դեպքում՝ Արցախի իշխանությունների հետ, փորձում եմ հասկանալ, թե ի՞նչն են սահմանադրությանը հակասող ճանաչելու, որպեսզի մինչ այժմ ու հետայսու Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ապօրինի ու հիմքից զուրկ ճանաչվի։ Չէի գտնում, որովհետև այդ հոդվածներում թվարկված հիմքերից որևէ մեկը որևէ հակասություն չունի Սահմանադրության որևէ հոդվածի հետ։

Ու հանկարծ, սեփական հետաքննության մեջ մտքիս մեջ հնչեց ՍԴ-ի դեմ այսօր Հայկ Ալումյանի բերանբացությունը ՍԴ որոշման մասով․․․ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ․․․

Թեպետ նա արագ ցրեց լրագրողին, թե այս գործն այլ գործ է, իսկ անձեռնմխելիությունը առանձնացվել ու ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ․․․․

Ալումյանը փաստացի գաղտնազերծեց ողջ պլանը:

Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը․․․

Քանի որ Քոչարյանի պաշտպանների՝ նախկինում ՍԴ ներկայացրած բոլոր դիմումները միմյանց տրամաբանական շարունակությունն են եղել, անձեռնմխելիության հարցը խնամքով առանձնացվել ու ուղարկվել է եվրոպական կառույցներին՝ իբր թե այստեղ այլ գործ է քննվում։ Հույս են ունեցել, որ այս ընթացքում Վենետիկի հանձնաժողովը և ՄԻԵԴ-ը տեսական կարծիքներ կուղարկեն անձեռնմխելիության վերաբերյալ, բայց սխալվել են․․․

Հայկ Ալումյանը սրտի խոր կսկիծով ասաց, որ դա նոր գործիք է, և ընդամենը Ֆրանսիայի ներպետական դատարաններն են մեկ անգամ օգտվել ու այդ նախադեպով դատելով՝ պատասխանն ստացվել է 6 ամիս անց։ Հավանաբար, ներքաղաքական թեժացումներից ու Վահե Գրիգորյանի կողմից խաղաքարտերը խառնելուց զատ իր՝ քիչ առաջ հրապարակած դիմումով նա լրջագույնս կասկածի տակ է դրել գործը լսող կազմի լեգիտիմությունն ու օրինականությունը, նաև դրանք ավելի վաղ ստանալու սպասումներն էին պատճառը, որ օգոստոսի 29-ից դատը հետաձգվեց սեպտեմբերի 3, ու միայն այս ընթացքում պարզեցին, որ Վենետիկից ու Ստրասբուրգից այսքան արագ պատասխան չի գա․․․․

Բայց Քոչարյանի անձեռնամխելիության հարցը առանցքային է նաև այս մի գործում, քանի որ, ինչպես նշեցի, երկու հոդվածներից և ոչ մեկի հիմքերը հակասություն չունեն Սահմանադրության որևէ նորմի նհետ, բացի․․․

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻՈՒՈՒԹՅՈՒՆԸ․․.

Այսինքն՝ կարելի է 100 տոկոս վստահությամբ այլևս կռահել ՍԴ թաքցվող ու չհրապարակվող որոշման բովանդակությունը․

2 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԻԲՐԵՎ ԹԵ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ․․․

Բայց, ուշադրություն, սա կատարյալ հակասահմանադրականություն է, որովհետև եթե անգամ նշված հոդվածներում թվարկված հիմքերում այդ մի հիմքը բացակայում է, դա դեռ չի նշանակում, թե հոդվածները հակասում են սահմանադրությանը:

Մնում է մեկ մեկնաբանություն՝ իբրև թե Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իրավունքը խախտվել է, քանի որ այն հիմքը, որը, համաձայն դիմումատուների, կարող էր հիմք լինել, որ նա ազատության մեջ լիներ, չի եղել օրենքի բացի պատճառով․․․

Բայց այստեղ էլ չի ստացվում, որովհետև խոսքը կարող է վերաբերել կամ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտմանը կամ նախագահի կարգավիճակից բխող լիազորություններին, բայց ոչ նախագահի կարգավիճակում ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվելուն, մանավանդ, որ ՀՀ սահմանադրությունը նախագահին, որպես ԶՈՒ գլխավոր հրամանատար, կտրականապես արգելել է զինված ուժերի օգտագործումը քաղաքական նպատակներով։ Մինչդեռ 0038 գաղտնի հրամանի վերնագրից մինչև բովանդակություն, առավել ևս մարտի 1-ի գործով տրված ցուցմունքները վկայում են, որ այն արվել է՝ Սահմանադրության այդ առանցքային նորմը ոտնատակ տալով ու փաստացի սահմանադրական կարգը տապալելու եղանակով ու նպատակով։

Ահա թե ինչու էր Հրայր Թովմասյանին ու նրա համախոհներին այդքան պետք Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը, որպեսզի այս թնջուկի լուծումը հոդաբաշխ տրվեր։ Բայց դրանք ուշանում են․․․

Մանավանդ, որ ոչ մի երաշխիք չկա էլ, որ դրանք հօգուտ մեղադրյալ Ռ․Քոչարյանի կլինեն։ Ի վերջո, անցած տարվա աշնանը նույն ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործերի շրջանակում սկանդալային որոշում արձակեց Մուշեղ Սաղաթելյանի գործով (փաստաբաններ Սեդա Սաֆարյան և Վահե Գրիգորյան), որտեղ շատ կոշտ գնահատական տվեց մարտի 1-ին Ռ․Քոչարյանի՝ նախագահի կարգավիճակից չբխող գործողություններին՝ խաղաղ հավաքի ցրումից մինչև քաղաքական գործիչների հետապնդում ու քաղաքական դատավարություններ ու դատական անպաշտպանվածություն․․․

Հետևաբար` Հրայր Թովմասյանը և նրա գործընկերները ծանրագույն վիճակում են, քանի որ գործողությունների ճանապարհային քարտեզը ձախողվել է․ այժմ նրանք ընդունելու են մի ապօրինի որոշում, որտեղ երկու հոդվածները հակասահմանադրական չեն կարող հռչակել, իսկ քրգործում քննվող Քոչարյանի իրավունքներն էլ մարդու սահմանադրական իրավունք չեն, որ տեղավորվեն, առավել ևս քննված ու ավարտված քրեական գործի ու ցուցմունքների պարագայում։

Հրայր Թովմասյանը վա բանկ է գնում։ Այն աստիճան, որ նման որոշումից հետ նրա դեմ հանգիստ կարելի է քրեական հետապնդում սկսել։ Մնում է հասկանալ, թե արդյո՞ք նրա մյուս գործընկերն էլ վա բանկ են գնում նրա հետ միասին․․․

Ի վերջո, իսկապես, սա լինելու է այնպիսի որոշում, որը իշխանության որևէ ճյուղ չի կարող կատարել, որովհետև դրա կատարումը կնշանակի սեփական անձը դուրս դնել սահմանադրությունից ու օրինականությունից, կամ որ նույնն է՝ հայտնվել քրեական հետապնդման թիրախում․․․»:

13716 | 0
Facebook