Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իգուանն ընդդեմ աղոթարարի. կենաց-մահու մենամարտ

00:30, չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ.
Իգուանն ընդդեմ աղոթարարի. կենաց-մահու մենամարտ

Աղոթարարները հայտնի են իրենց անկուշտութամբ ու ագրեսիվությամբ: Նրանք կարող են հարձակվել և ուտել իրենցից անգամ 2 անգամ մեծ կենդանու վրա՝ լինի թռչուն, միջատ թե սողուն: Այս տեսանյութում պատկերված է, թե ինչպես են կենաց-մահու մենամարտի բռնկվում իգուան մողեսն ու աղոթարարը: Սկզբում թվում է, թե աղոթարարը շանսեր չունի, քանի որ մողեսը ավելի քան կրկնակի անգամ մեծ է նրանից: Սակայն աղոթարարին հաջողվում է ոչ միայն վիրավորել մողեսին, այլև հեծնելով նրա գլխին՝ սկսել ուտել նրան ողջ-ողջ: Այս պայքարում ճակատագրական սխալ է թույլ տալիս մողեսը: Վիրավորվելուց հետո նա մի ակնթարթ կարողանում է դուրս պրծնել աղոթարարի ճանկերից, սակայն, փոխանակ փախչելու, որոշում է շարունակել մենամարտը և հատուցում է կյանքով:

Հավելենք, որ աղոթարարները երբեք չեն ուտում սատկած կենդանիներ, նրանց համար շատ կարևոր է, որ զոհը կենդանի լինի, դիմադրություն ցույց տա:

Իգուանն ընդդեմ մանտիսի. կենաց-մահու մենամարտ
12787 | 0
Facebook