Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թադևոսյան-Ակիշին զույգն աշխարհի առաջնության եզրափակչում է

02:10, կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.
Թադևոսյան-Ակիշին զույգն աշխարհի առաջնության եզրափակչում է

Հունգարիայի Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հայկ Թադևոսյան-Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր մրցատարածության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նրանք ցույց են տվել 39.72 վայրկյան արդյունք։ 200 մետր մրցատարածության եզրափակիչը կկայանա օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք նաև, որ նույն օրը մեկնարկի դուրս կգան Արա Վիրաբյանը՝ կանոէ 5000 մետր մրցատարածության եզրափակչում և Վլադիմիր Ալավերդյանը՝ բայդարկա 5000 մետր մրցատարածության եզրափակչում։

3006 | 0
Facebook