Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը դեռ չի կարող վերադառնալ G8»․ Բորիս Ջոնսոն

16:00, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
«Ռուսաստանը դեռ չի կարող վերադառնալ G8»․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը G8 վերադառնալու պայմանները դեռևս չի կատարել։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
     Բրիտանական կաբինետի ղեկավարը համաձայնել է Մերկելի կարծիքի հետ, որ Մոսկվան դեռ պետք է կատարի իր պարտավորությունները՝ G8-ին վերադառնալու համար: Ջոնսոնի խոսքով՝ սա այն եզակի դեպքն է, երբ Լոնդոնի և Բեռլինի դիրքորոշումները համընկնում են:
     Որպես ՌԴ գործողությունների բացասական օրինակներ, Ջոնսոնը հիշեցրել է Սկրիպալների թունավորման գործը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «Ռուսաստանի սադրանքները ոչ միայն Ուկրաինայում, այլև շատ այլ վայրերում»:

4141 | 0
Facebook