Արարատի մարզի բնակիչներն այսուհետ ստիպված չեն լինի մայրաքաղաքային հիվանդանոցներ դիմել լապարոսկոպիկ վիրահատությունների համար։ Արտաշատի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը հագեցվել է «Շտորց» ֆիրմայի էնդոսկոպիկ (լապարոսկոպիկ) սարքով, ինչն էականորեն կբարելավի վիրաբուժական ծառայությունների որակը, տեղեկանում ենք մարզի պաշտոնական կայքից։
Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շրջել է բուժկենտրոնում, անձամբ ծանոթացել սարքի ողջ հնարավորություններին: Վերջինս ողջունել է ԲԿ-ն նոր սարքավորումներով վերազինելու աշխատանքները, ինչը մեծապես կնպաստի, որ մարզի բնակչությունը տեղում ստանա բարձրակարգ ու որակյալ բուժսպասարկում:
Եվս մեկ կարևոր և սպասված լուր մարզի ազգաբնակչության համար. կետրոնում կատարվող համակարգչային շերտագրումը /КТ/ արդեն հասանելի է սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար:
Փաստենք նաև, որ ԲԿ-ի՝ անցած տարի ունեցած 210 մլն ՀՀ դրամ պարտքը նվազել է 100 մլն դրամով, և այն այսօր արդեն կազմում է 110 մլն դրամ: