Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև ՀՀ գլխավոր դատախազությունը». Հայկ Ալումյան

14:25, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
«Մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև ՀՀ գլխավոր դատախազությունը». Հայկ Ալումյան

«Մարտի 1-ին Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր չի մտել Հայաստան». օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը պնդեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով BBC-ի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ մարտիմեկյան օրերին Արցախից բերված զորքն ապաստանել է Բաղրամյան 26-ի նկուղում:

Հակադարձմանը, թե դրա վերաբերյալ կան ցուցմունքներ, Հ. Ալումյանն առաջարկեց զորք բերել-չբերելու մասին տեղեկատվության իսկությունը ճշտել պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովից: «Իրեն հարցրեք՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ, մինչև որ մենք իրեն մի օր դատարան կհրավիրենք և դատարանում այդ հարցերը կտանք»:

Փաստաբանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ զորք բերելու վերաբերյալ դրվագը քննվել է դռնփակ ռեժիմով, և իրենք ներկայացրել են իրենց փաստարկները:

«Մեր փաստարիկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև ՀՀ գլխավոր դատախազությունը»,- նշեց փաստաբանը:

5576 | 0
Facebook