Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետությունը Ռ. Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ՝ իրավունքների պաշտպանության համար». Արամ Օրբելյան

12:55, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
«Պետությունը Ռ. Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ՝ իրավունքների պաշտպանության համար». Արամ Օրբելյան

ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը օգոստոսի 7-ին լրագրողների հետ հերթական հանդիպմանը, խոսելով Մարտի 1-ի գործի շուրջ զարգացումների մասին, հայտարարել է, որ ՀՀ դատական համակարգում պատային համակարգ է, դատարանը չի քննում Մարտի 1-ի գործը:

«Մենք Վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտնվել ենք մի վիճակում, երբ գործը նոր է ուղարկված դատարան: Մեկուկես ամսվա ընթացքում որևէ զարգացում տեղի չի ունենում, ինչը թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի քաղաքացիական իրավունքների հանրային դաշնագրով մարդու իրավունքների կոպիտ խախտւմ է: Մարդը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով՝ առանց դատական վերահսկողության հնարավորության»,-ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ գրավի ու այլընտրանքային խափանման միջոց ընտրելու իրենց ներկայացրած միջնորդություններին անդրադարձ չի կատարվել և չի կատարվում: Փաստաբանն այստեղ մեղավոր է համարում ոչ թե դատարաններին, այլ պետությանը, որը Ռ. Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ՝ իրավունքների պաշտպանության համար:

«Վճռաբեկ դատարանը պետք է տվյալ դեպքում հանդես գա ոչ թե իր՝ վճռաբեկ դատարանի դիրքերից, այլ պետք է արագ վարույթ ընդունի գործը և այն քննի որպես սովորական վերաքննիր դատարան: Թեպետ «Քրեական դատավարության օրենսգիրքը» սահմանել է, որ գործը վերադարձնելու ժամկետը 1 ամիսն է, 3 ամիսը՝ վարույթ ընդունելունը, իսկ դրանից հետո գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետում, սակայն ՄԻԵԴ-ում կա որոշում, որը 21 օր հետո որոշում կայացնելը համարվել է ուշ»,-նկատեց Ա. Օրբելյանը:

Փաստաբանի բնորոշմամբ՝ Մարտի 1-ի շուրջ զարգացումներն այդ զարգացումների բացակայությունն է:

4067 | 0
Facebook