Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր հրթիռները նախազգուշացում են Վաշինգտոնի և Սեուլի համար․ Կիմ Չեն Ըն

11:35, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
Նոր հրթիռները նախազգուշացում են Վաշինգտոնի և Սեուլի համար․ Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնաբանել է նոր տիպի բալիստիկ հրթիռների գործարկումը: Այդ մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ըստ գերատեսչության, ԿԺԴՀ ղեկավարն անձամբ վերահսկել է դրանց գործարկումը: Հրթիռներն արձակվել են երկրի արևմտյան հատվածում տեղակայված օդանավակայանից և թռել են դեպի կենտրոնական շրջաններ:

Ըստ Կիմ Չեն Ընի, հռթիռների մեկնարկը «նոր նախազգուշացում է»՝ ի պատասխան Վաշինգտոնի և Սեուլի համատեղ զորավարժությունների:

Ավելի վաղ, Հարավային Կորեայի միացյալ շտաբի ներկայացուցիչները ԿԺԴՀ-ին մեղադրել էին կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնելու մեջ, որոնց գործարկումն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

3787 | 0
Facebook