Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչո՞ւ է Իռլանդիայի սահմանն այդքան կարևոր Brexit-ի համար․ վերլուծություն

22:05, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Ինչո՞ւ է Իռլանդիայի սահմանն այդքան կարևոր Brexit-ի համար․ վերլուծություն

Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանը, Brexit- ից հետո, կդառնա միակ ցամաքային սահմանը Մեծ Բրիտանիայի և Եվրոմիության միջև: Ներկայում այն բաց է, բայց Միացյալ Թագավորության Մաքսային միությունից դուրս գալը կնշանակի ֆիզիկական սահմանի վերադարձը` անհրաժեշտ ենթակառուցվածքների և մաքսային հսկողության միջոցով: Այս առումով մտավախություններ կան, որ այդպիսի կոշտ սահմանը կարող է ևս մեկ ալիք առաջացնել իռլանդական անջատողականության հարցում:
     1921-ին կնքվել է անգլո-իռլանդական պայմանագիրը, որն ավարտեց պատերազմն Իռլանդիայի անկախության համար: Պայմանագրի արդյունքում կողմերը հաստատեցին երկու Իռլանդիաների միջև սահմանը։
     1960-ականներին իռլանդացի ազգայնականները, հիմնականում կաթոլիկներ, պահանջում էին հավասար իրավունքներ Հյուսիսային Իռլանդիայի բողոքականների հետ միասին, ինչը հանգեցրեց երեք տասնամյակներ ձգվող պայքարի։ Մի մասը պաշտպանում էր կղզու միավորումը, մի մասը չէր ցանկանում հեռանալ Մեծ Բրիտանիայից:
     1998թ. Բելֆաստի համաձայնագիրն ավարտեց հակամարտությունը, որի հետևանքով զոհվեց 3,600 մարդ։ Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանը դարձել է «թափանցիկ»:
     «Backstop»-ը կամ «ապահովագրության եղանակը» նախատեսված է նրա համար, որպեսզի հետագայում խուսափեն ծանր սահմանից, եթե Եվրոմիությունը և Միացյալ Թագավորությունը չկարողանան համաձայնության գալ անցումային ժամանակահատվածում նոր մաքսային հարաբերությունների պայմանների շուրջ:

Այն նախատեսում է Հյուսիսային Իռլանդիայի համար մնալ Մաքսային միության և եվրոպական միասնական շուկայի մաս, քանի դեռ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ը չեն գտնի լուծում, որն ապահովում է սահմանի բացումը:

2017-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարողացան ձեռք բերել նախնական փոխզիջումային համաձայնագիր իռլանդական խնդրի վերաբերյալ:

Համաձայն պայմանների՝ Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կստանա հատուկ կարգավիճակ: Դա կօգնի խուսափել Իռլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև լիարժեք սահման հաստատելուց:

Նման պայմանները թույլ տվեցին, որ Հյուսիսային Իռլանդիան կարողանա մնալ ԵՄ Մաքսային միության և եվրոպական միասնական շուկայի անդամ, իսկ թագավորության այլ մասերը դուրս կգան այդ կառույցների անդամակցությունից: Սակայն, սա կնշանակեր Միացյալ Թագավորության կարևոր հատվածի մասնատված տնտեսական տարանջատում և, հետևաբար, դժգոհություն կառաջացներ ինչպես Լոնդոնում, այնպես էլ Բելֆաստում:
     2018-ի ամռանն այս բանակցությունների ներկայացուցիչ Միշել Բարնյեն առաջարկեց թողնել Հյուսիսային Իռլանդիան Մաքսային միությունում ՝ սահմանելով ծովային սահմանը Հյուսիսային Իռլանդիայի և Միացյալ Թագավորության մնացած տարածքների միջև: Մեծ Բրիտանիան մերժեց այս առաջարկը, քանի որ նման սահմանը կխախտի երկրի ներքին շուկայի ամբողջականությունը:

Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բացատրեց է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող ունենալ «նույն արտոնյալ դիրքորոշումը, ինչ ԵՄ անդամ այլ երկրները», երբ խոսքը վերաբերում է Եվրոմիության մաքսային և արտադրանքի կանոնակարգերի համապատասխանությանը:

4582 | 0
Facebook