Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը գլորվում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ». Եվրոպական խորհրդարան

16:50, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
«Ռուսաստանը գլորվում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ». Եվրոպական խորհրդարան

Եվրոխորհրդարանը մտահոգություն է հայտնել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընդդիմադիր թեկնածուների գրանցումը մերժելու առիթով: Եվրոպական խորհրդարանը դա գնահատել է որպես «ռեպրեսիվ ու ավտորիտար ռեժիմի արտահայտություն»: Այդ մասին գրում է BBC-ն:

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որում քննադատում է ՌԴ գործողությունները բնապահպան ակտիվիստների ու ուկրաինացիների հանդեպ, որոնց Բրյուսելը համարում է քաղբանտարկյալներ:

«ՌԴ քաղաքական ղեկավարությունը շարունակում է ամրապնդել ռեպրեսիվ ու ավտորիտար ռեժիմը, որն ուղղված է իր իսկ քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության, ընդդիմության ու լրատվամիջոցների դեմ:

«Այն, որ Ռուսաստանը գլորվում է ավտորիտար կառավարման համակարգ, բացասաբար է ազդում թե՛ ԵՄ-Ռուսասատան հարաբերությունների, թե՛ Եվրոպայում անվտանգությանը»,- ասված է փաստաթղթում, որին կողմ է քվեարկել 458, դեմ՝ 80 պատգամավոր:

4796 | 0
Facebook