Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի խորհրդարանում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

10:05, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Վրաստանի խորհրդարանում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Աննախադեպ ընթացակարգ Վրաստանի խորհրդարանում: Այս պահին պատգամավորները քննարկում են խորհրդարանի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի անձեռնմխելիության հարցը:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և կալանելու համաձայնություն ստանալու համար:

Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել հունիսի 20-ին ցույցի ժամանակ խմբակային բռնություններին մասնակցելու և առաջնորդելու համար, մասնավորապես Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, հայտնում է «Ալիք մեդիա»-ն:

2539 | 0
Facebook