Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է Ֆրեդի Մերկուրիի երգերից մեկի նախկինում անհայտ տարբերակը

16:45, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Հրապարակվել է Ֆրեդի Մերկուրիի երգերից մեկի նախկինում անհայտ տարբերակը

Առաջին անգամ հրապարակվել է լեգենդար Queen երաժշտական խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի «Time Waits For No One» երգի մեկ այլ տարբերակ, որը երկար ժամանակ կորած էր համարվում:

Երգը ձայնագրվել է 1986 թվականին՝ Ֆրեդիի մահից 5 տարի առաջ, որը հասարակությանը երբեք հասանելի չի եղել։

Երգը հայտնի պրոդյուսեր, երգերի հեղինակ Դեյվ Քլարքի (նա նաև եղել է Ֆրեդիի ընկերը) 2 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է։
     Երգի նոր տարբերակի համար օգտագործվել են արխիվային ձայնագրություններ՝ Ֆրեդիի դաշնամուրային փորձերից։ Բացի այդ, վերականգնվել է նաև Մերկուրիի հին տեսանյութերից մեկը։
     Նշենք, որ այս նոր հրապարակվածը շատ է տարբերվում նախկինում հայտնի տարբերակից։

Երգը մեկ օրում Youtube-ում հավաքել է 2 միլիոնից ավել դիտում։

Հին տարբերակը
Նոր տարբերակը
11215 | 0
Facebook