Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էքսկուրսիա մեկնող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

12:35, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
Էքսկուրսիա մեկնող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Հունիսի 7-ին` ժամը 08:58-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակիչ Ս. Մ-ն իր վարած «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ահազանգով դեպքի վայր մեկնած Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, որտեղից էլ՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ մանկական հիվանդանոց» ՓԲԸ:

Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը. նրանք էքսկուրսիայի էին մեկնում Տաթևի վանք:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

25157 | 0
Facebook