Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Հետաքրքիր է

Լեդ լամպերն անդառնալիորեն վնասում են աչքերը. Ֆրանսիայի առողջապահության գործակալություն

22:50, երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
Լեդ լամպերն անդառնալիորեն վնասում են աչքերը. Ֆրանսիայի առողջապահության գործակալություն

Ըստ Ֆրանսիայի Առողջապահության գործակալության տվյալների՝ լուսադիոդային լամպերը կարող են անդառնալիորեն վնասել աչքերը:

Գործակալությունը հրապարակել է 400 էջանոց հաշվետվություն, որում կոչ է արվում պատկան մարմիններին վերանայել լուսադիոդային լամպերի ներգործության առավելագույն սահմանը, քանի որ դրանք ավելի շատ կապույտ լույս են արձակում, քան այլ լամպեր:

Այժմ այսպիսի լամպերի վաճառքը կազմում է ընդհանուր լամպերի վաճառքի 50%-ը, 2020-ին այդ ցուցանիշը կավելանա ևս 10%-ով:

Հետազոտողները հաստատում են, որ կապույտ լույսը կարող է վնասել մադու աչքի գունային ռեցեպտորները, ինչը վերջնական հաշվով կարող է հանգեցնել կուրության:

Նաև աչքերի վրա շատ վատ է անդրադառնում գաջեթների արձակած կապույտ լույսը, հատկապես՝ մթության մեջ:

Լամպերի ու գաջեթեների կապույտ լույսը խաթարում է մելատոնինի արտադրմանը, ինչը կարող է առաջացնել առողջական վիճակի վատթարացում, ներառյալ՝ շաքարախտ, սրտային հիվանդություններ, անգամ՝ քաղցկեղ: Ավելի ռիսկային գոտում են երեխաներն ու տարեցները:

Ահա մի քանի գործնական խորհուրդ՝ աչքերի առողջությունը պահպանելու համար.

*Ուշադիր նայեք, թե ինչ լույս եք ընտրում: Տան համար նախապատվությունը տվեք այսպես կոչված տաք սպիտակ լամպերին,

*Սահմանափակեք կապույտ լույսի ազդեցությունը,

*Նվազեցրեք գաջեթների էկրանների պայծառությունը,

*Ընտրեք որակյալ արևապաշտպան ակնոցներ,

*Շատ օգտագործեք բազմագույն բանջարեղեն

| | |
5848 | 0
Facebook