Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պորոշենկոն մեղադրվում է հանցավոր եղանակով հեռուստաալիք ձեռք բերելու մեջ

12:40, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Պորոշենկոն մեղադրվում է հանցավոր եղանակով հեռուստաալիք ձեռք բերելու մեջ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պորտնովը պատրաստվում է դիմել հետաքննության պետական ​​բյուրո՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից ապօրինի եկամուտների օրինականացման, փողերի լվացման և հարկերից խուսափելու հարցերով, հաղորդում է Gazeta-ն: Պորոշենկոն հանցախմբի կազմում ձևակերպել է «Прямой» («Ուղիղ») հեռուստաալիքը օֆշորային ընկերությունում և այդպիսով տիրացել դրան:

Նշվում է, որ բաժանմունքը նաև հետաքննություն է սկսել Պորոշենկոյի՝ 300 միլիոն դոլարի հասնող ապօրինի եկամուտների, ինչպես նաև «Кузни на Рыбальском» գործարանի վաճառքի մասով:

Ավելի վաղ հաղորդել էին, որ Պորոշենկոյի դեմ փողերի լվացման մեղադրանքով գործ է հարուցվել:

4299 | 0
Facebook