Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ընդդիմությունը պահանջել է հրաժարվել С-400-ներից

12:15, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
Թուրքիայի ընդդիմությունը պահանջել է հրաժարվել С-400-ներից

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը երկրի իշխանություններին կոչ է արել հետաձգել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը. այս մասին հաղորդում է Haber 7-ը:

Կուսակցությունը նաև Անկարային կոչ է արել բարելավել հարաբերությունները Եգիպտոսի և Իսրայելի հետ, և այդ երկրներում վերականգնել Թուրքիայի դեսպանատների բնականոն աշխատանքը:

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի փորձագետները կարող են գալ Թուրքիա ու համոզվել, որ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը սպառնալիք չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի համար:

4508 | 0
Facebook