Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կլինեն մեղադրանքներ առ այն, թե գործադիրը ճնշեց դատարաններին». Լևոն Բարսեղյան

20:45, կիրակի, 19 մայիսի, 2019 թ.
«Կլինեն մեղադրանքներ առ այն, թե գործադիրը ճնշեց դատարաններին». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյան.
     «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:»

Ուղիղ կես ժամ առաջ արած այս գրառումը 7200 արձագանք, լայք ու դիսլայք ունի, 3200 տարածում և 1300 մեկնաբանություն, հիմնականում՝ դրվատական, հատուկենտ քննադատական: Եվս կես ժամ անց այս թվերը կկրկնապատկվեն, դժվարանում եմ ասել առավոտ ժամը 8-ին այդ թվերն ինչպիսին կլինեն: Այս արձագանքը խոսում է դատական համակարգի ապականության դեմ հանրային մեծ զայրույթի մասին անշուշտ, բայց նաև՝ այդ ոլորտի բարեփոխման ուշացման մասին:

Կարծիքս հետևյալն է. դատարանների արգելափակման կարիքը չկար, այդ կոչի կարիքը չկար բոլորովին, ժամը 12-ի ելույթից հետո դատավորների մի մասը հրաժարական կտար, կգնար տուն, մյուսները, մի շարք քննիչներ և բազմաթիվ ուրիշներ կսպասեին զարգացումներին: Արդարադատության արմատական բարեփոխման մեքենան գործի կգցվեր: Դրանք էլի կլինեն, բայց կլինեն նաև մեղադրանքներ առ այն, թե գործադիրը ճնշեց դատարաններին:

Խնդրում եմ ցածը ինձ չբացատրել, թե դատարանները ապականված են, բա ինչ աներ: Ես երևի դատարաններից ու իրավապահներից տուժածների առաջին հինգհարյուրյակում եմ, շատ լավ գիտեմ հայաստանյան «արդարադատության» վիճակը տարբեր կողմերից»:

7414 | 0
Facebook