Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

ԵՄ ընտրություններից առաջ Facebook-ն արգելափակել է իտալացի կեղծ օգտատերերի հաշիվները

15:00, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
ԵՄ ընտրություններից առաջ Facebook-ն արգելափակել է իտալացի կեղծ օգտատերերի հաշիվները

Կիրակի Facebook-ը հայտարարել է մի շարք իտալացի օգտատերերի էջերի արգելափակման մասին, որոնք կեղծ են եղել կամ էլ Եվրոպական խորհրդարանի ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Եվրոմիությունը նախազգուշացրել է մայիսի 23-26-ը կայանալիք ընտրությունների քարոզարշավում արտաքին միջամտության սպառնալիքի մասին: Ապրիլին Եվրոպական հանձնաժողովը Google-ին, Facebook-ին և Twitter-ին կոչ էր արել նախքան քվեարկությունը հնարավորինս արգելափակել կեղծ տեղեկատվության տարածումը: «Մենք հեռացրել ենք մի շարք կեղծ և կրկնակի հաշիվներ, որոնք չեն համապատասխանում մեր քաղաքականությունը, ինչպես նաև արգելափակել ենք մի քանի էջ՝ անունը փոփոխելու կանոնները խախտելու պատճառով»,- ասել է Facebook-ի խոսնակը: «Մենք նաև կասեցրել ենք ապատեղեկատվություն տարածող որոշ էջեր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հետաքննությունը կատարվել է առցանց հարթակում Avaaz խմբի կողմից:

Կիրակի Avaaz-ը հայտարարել է Facebook-ի կողմից 23 իտալական հաշվիվների կասեցման մասին, որոնք, ընդհանուր առմամբ, ավելի քան 2.46 մլն հետևորդներ ունեն: Կասեցված հաշիվները միգրացիայի, պատվաստանյութերի, ինչպես նաև հակասեմիտիզմի վերաբերյալ տարածել են կեղծ և անջատողական բովանդակությամբ տեղեկատվություն:

Avaaz-ը նաև նշել է, որ Facebook-ում կասեցաված հաշիվների կեսից ավելին աջակցել են Հռոմի կառավարական կոալիցիայի «5 աստղ» և «Լիգա» կուսակցությունները: «Մենք պարտավոր ենք պաշտպանել ընտրությունների անկողմնակալությունն ինչպես Եվրոպական միությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը:

| | |
2751 | 0
Facebook