Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հերթը հասավ Հովիկ Աբրահամյանին

11:50, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Հերթը հասավ Հովիկ Աբրահամյանին

Ինչպես հայտնի է, «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին աշնանը մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու ու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Նույն ժամանակահատվածում կատարված մեկ այլ ուսումնասիրությունից էլ հայտնի էր դարձել, որ Հովիկ Աբրահամյանի և իր եղբոր ընտանիքներին պատկանող ջերմոցները 15 տարի ջրվել են ապօրինի խողովակներով: Ասում են՝ ջրի կորուստների ծավալներն արդեն հաշվարկվել են, նյութերն ուղարկվել են իրավապահներին: Ըստ լուրերի՝ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերության՝ օգտագործած ջրի դիմաց չկատարված վճարումները հասնում են մի քանի մլրդ դրամի:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23435 | 4
Facebook