Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակիցը Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմաշունչ հռետորաբանությունից

15:30, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակիցը Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմաշունչ հռետորաբանությունից

Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակից, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալի Ինսանովը կոչ է անում պաշտոնական Բաքվին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ:

Ինսանովն այս մասին հայտարարել է անցած շաբաթավերջին «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում: Սա նրա առաջին շփումն էր լրագրողների հետ բանտից դուրս գալուց հետո, որտեղ նախկին նախարարը Իլհամ Ալիևի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով 14 տարի էր անցկացրել:

«Մենք պետք է վերջ տանք ռազմատենչ հռետորաբանությանը: Երկու ժողովուրդները մեղավոր չեն, որ հակամարտությունը նման սուր բնույթ է ստացել: Հարկավոր է հաշտության գնալ: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է հանդես գա որպես վստահելի գործընկեր: Այսօր, սակայն, միջազգային հանրությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Ադրբեջանին չի վստահում»,- նշել է Ինսանովը:

Ներկայացնում է «Ազատություն»-ը
10820 | 0
Facebook