Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղցած հովազները հարձակվել են յոթամյա երեխայի վրա

15:30, կիրակի, 31 մարտի, 2019 թ.
Քաղցած հովազները հարձակվել են յոթամյա երեխայի վրա

Յոթամյա կանադացին ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում՝ 2 կատվառյուծի հարձակումից հետո: Դեպքը տեղի է ունեցել Կովիչին լճի մոտ՝ արգելոցի տարածքում: Գիշատիչները վնասել են երեխայի գլուխը, ձեռքերն ու պարանոցը: Նրան ծանր վիճակում հասցրել են Վանկուվերի հիվանդանոց:

Ավելի ուշ արգելոցի աշխատակիցները դեպքի վայրում նկատել են 2 կատվառյուծների ու սպանել նրանց: Ըստ ականատեսների՝ նրանք շատ նիհար ու հյուծված տեսք են ունեցել:

Կատվառյուծները կատվազգիների ամենախոշոր կենդանիներից են՝ առյուծներից, վագրերից ու հովազներից հետո: Մարդկանց վրա նրանք հարձակվում են ծայրաստիճան հազվադեպ:

12167 | 0
Facebook