Վրաստանի խորհրդարանում հայտնում են անվտանգության կարմիր մակարդակի մասին, որն այսօր օրենսդիր մարմնի տարածքում կգործի մինչև ժամը 14:00-ն։ Բացի այդ, նախատեսված միջոցառումները՝ բյուրոյի և լիագումար նիստերը, չեղարկվել են, հայտնում է խորհրդարանի մամուլի կենտրոնը։
Այս պահին խորհրդարանի տարածքում մաքրման և շենքի վերականգնման աշխատանքներ են տարվում։
Նշենք, որ գիշերը «ռուսական օրենքի» դեմ բողոքող քաղաքացիները բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Հատուկջոկատայինները շենքի ծառայողական մուտքերի մոտ ցուցարարների նկատմամբ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Չնայած լրատվամիջոցները ցուցադրել են կադրերը, Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է դրանց օգտագործումը։ Ցուցարարների մի մասը խարույկ է վառել, բարիկադներ տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց։