Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Սպառնացել է սեռական հարաբերություններ չունենալու դեպքում հրապարակել լուսանկարները

19:25, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Սպառնացել է սեռական հարաբերություններ չունենալու դեպքում հրապարակել լուսանկարները

Մարտի 10-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ սոցիալական կայքերից մեկից ներբեռնել են իր լուսանկարները և շանտաժի են ենթարկում։ Տուժողը հրավիրվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և հաղորդում տվել։

Ըստ նրա՝ անծանոթ մեկը սպառնում է, համացանցում տարածել իր նկարները, եթե նրա հետ սեռական հարաբերություն չունենա։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողներն անմիջապես ձեռնակել են հատուկ միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Նույն օրը պարզվել է կասկածյալի ինքնությունը․ Երեւանցի Հայկ Խ.։ Նա հայտնաբերվել է Դավիթաշենում ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Հայկ Խ.-ն խոստովանել է կատարածը։ Բջջային հեռախոսը առգրավված է։ Նախապատրաստվում են նյութեր։

| | |
4800 | 1
Facebook