Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անցանք Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհով». Ալեքսանդր Լապշին

01:10, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
«Անցանք Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհով». Ալեքսանդր Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանգամայն ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի, որը սահմանակից է Իրանին: Մենք անցանք սահմանի ամբողջ 45 կմ երկայնքով և սա, թերևս, իմ ամենավառ ճանապարհորդությունն է վերջին մեկ տարվա ընթացքում: Միանշանակ Հայաստանի Սյունիքի մարզը, սահմանային Արաքս գետի կիրճը կարելի է գրանցել Հայաստանի ու ամբողջ Կովկասին ամենագեղատեսիլ վայրերի ցանկում: Առանձին ու ջերմագին ողջույններ ռուս և հայ սահմանապահներին:

Անցանք նաև Հայաստանի ամենավտանգավոր ճարապարհով, ավելի մանրամասն կպատմեմ հետո:

7398 | 0
Facebook