Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ մարզիկները ձեռնունայն են վերադառնում Սարաևոյից

23:15, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
Հայ մարզիկները ձեռնունայն են վերադառնում Սարաևոյից

Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում անցկացվել է Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային հերթական` 14-րդ փառատոնը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան դահուկավազորդները: Տղաների 10 կմ դասական ոճում Աղասի Սաքանյանը 88 մասնակիցների պայքարում 86-րդն էր, իսկ 7,5 կմ ազատ ոճում 87-րդն էր` 92 մասնակիցների մրցավեճում: Աննա Ռաշոյանը նշած ոճերում ճանաչվեց համապատասխանաբար 69-րդը / 78 մասնակից / և 71-րդը / 82 մասնակից /: Արագավազքում Աղասի Սաքանյանը գրավեց 86–րդ / 90–ի պայքարում, իսկ Աննա Ռաշոյանը 67–րդ / 78 մասնակից/ տեղը:

Լեռնադահուկային սպորտի երկու մրցաձում Մայիս Եղիազարյանը ձախողվեց: Նրա թիմակից ժիրայր Առաքելյանը ոլորովայրէջքում չավարտեց տարածությունը, իսկ հսկա ոլորվայրէջքում, 103 մասնակիցների պայքարում, զբաղեցրեց 77 –րդ հորիզոնականը: Մենասահորդուհի Մարինա Ասոյանը գեղասահքի ազատ և կամավոր ծրագրերի ընդհանուր գումարով, 29 մասնակիցների մեջ, հանգրվանեց 27–րդ տեղում:

2256 | 1
Facebook