Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կալուգայում երեխաներ տեղափոխող ավտոբուսի զոհերի թիվը հասել է 7-ի (տեսանյութ)

15:50, կիրակի, 03 փետրվարի, 2019 թ.
Կալուգայում երեխաներ տեղափոխող ավտոբուսի զոհերի թիվը հասել է 7-ի (տեսանյութ)

Այսօր առավոտյան ՌԴ Կալուգա-Վյազմա ավտոճանապարհի 128-րդ կիլոմետրի վրա տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 7-ի: Ինչպես հայտնի է, ավտոբուսի մեջ եղել է 25 անչափահաս և 16 մեծահասակ: Զոհերից 4-ը երեխաներ են:
     Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի ջրատարի մեջ ու գլխիվայր շրջվել:
     Ավտոբուսի մեջ գտնվողներին մեծ դժվարությամբ են հանել ավտոբուսից՝ հատուկ տեխնիկայով կտրատելով մետաղական կարկասը:

7844 | 6
Facebook